Թուրքիայում քրդամետ կուսակցության անդամ քաղաքապետ է ձերբակալվել

Թուրքիայում քրդամետ կուսակցության անդամ քաղաքապետ է ձերբակալվել

Թուրքիայի Սիիրթի (Սղերթ) քաղաքապետ Թունջեր Բաքըրհանը ձերբակալվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Սիիրթի հանրապետական դատախազությունը որոշում է կայացրել ձերբակալել Դեմոկրատական տարածաշրջանային կուսակցության (DBP) անդամ քաղաքապետին Քրդական բանվորական կուսակցության (PKK) դեմ տարվող հետաքննության շրջանակում:

Ձերբակալված քաղաքապետի տանը, ինչպես նաև քաղաքապետարանում խուզարկում է իրականացվել:

Ավելի վաղ ձերբակալվել, ապա կալանավորվել էր քրդամետ DBP համանախագահ Սեբահաթ Թունջելը, ինչպես նաև կուսակցության մի քանի այլ անդամներ ևս: Նրանք բոլորը մեղադրվում է PKK օգտին քարոզչություն անելու մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում