ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը 10 տարով երկարացրել է Իրանի դեմ պատժամիջոցների օրենքը

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը 10 տարով երկարացրել է Իրանի դեմ պատժամիջոցների օրենքը

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը նոյեմբերի 15-ին քվեարկել է Իրանի դեմ պատժամիջոցների օրենքի գործողությունը 10 տարով երկարացնելու օգտին: Սույն որոշումը պաշտպանել է 419 կոնգրեսական, դեմ է քվեարկել միայն մեկը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Փաստաթուղթն ԱՄՆ-ի նախագահին թույլ է տալիս սահմանափակումներ կիրառել նրանց նկատմամբ, ովքեր մասնակից են Իրանի կողմից բալիստիկ հրթիռների մշակմանը, ահաբեկչության օժանդակմանը, ինչպես նաեւ մեղավոր են մարդու իրավունքների խախտման մեջ, սակայն, այդ լիազորությունների ժամկետը լրանում է դեկտեմբերի 31-ին: Ինչպես պալատի նիստում նշել է միջազգային գործերի կոմիտեի նախագահ հանրապետական Էդ Ռոյսը, պատժամիջոցները «չափազանց կարեւոր գործիք» են մնում ԱՄՆ-ի գործադիր իշխանության համար, որոնք թույլ են տալիս «նվազեցնել վտանգավոր միջուկային գործարքի hասցրած վնասը»:

Խոսքը վերաբերում է այն միջազգային համաձայնագրին, որը երաշխավորում է Թեհրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում