Ասադը «ներխուժում» է որակել թուրք զինվորականների ներկայությունը Սիրիայում

Ասադը «ներխուժում» է որակել թուրք զինվորականների ներկայությունը Սիրիայում

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքում թուրք զինվորականների ներկայությունը ներխուժում է, որին իր ժողովուրդն իրավունք ունի պատասխան տալ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Մենք իրավունք ունենք պաշտպանելու (երկիրը): Խոսքը վերաբերում է ներխուժմանը: Մենք իրավունք ունենք պաշտպանելու մեր երկիրը ցանկացած ներխուժումից»,- ասել է Ասադը Պորտուգալիայի RTP հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ: Հարցազրույցի ամբողջական տեքստը հրապարակվել է ՍԱՆԱ գործակալության կայքում:

Ինչպես նշել է Սիրիայի ղեկավարը, յուրաքանչյուր ահաբեկիչ, որը գտնվում է Սիրիայում, «այստեղ է հայտնվել Թուրքիայի տարածքով՝ (նախագահ Թայիփ) Էրդողանի օժանդակությամբ»:

«Ուստի պայքարն այդ ահաբեկիչների դեմ պայքար է «Էրդողանի բանակի» դեմ, ոչ թուրքական բանակի, այլ հենց «Էրդողանի բանակի» դեմ»,– նշել Է Ասադը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում