ԱԺ քառօրյա. կառավարության անդամները կպատասխանեն պատգամավորների հարցերին. ՈՒՂԻՂ

ԱԺ քառօրյա. կառավարության անդամները կպատասխանեն պատգամավորների հարցերին. ՈՒՂԻՂ

Ազգային ժողովում մեկնարկել է հերթական խորհրդարանական քառօրյա նիստը: Գրանցվել է 106 պատգամավոր։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, խորհրդարանը շարունակում է քննարկել Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառած վնասների հատուցման մասին օրենքի նախագիծը:

Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է ստեղծել հատուկ հիմնադրամ, որին յուրաքանչյուր աշխատող քաղաքացի ամեն ամիս 1000 դրամ կհատկացնի: Հավաքվող գումարները նախատեսվում է ուղղել 2017թ. հունվարի 28-ից հետո հայրենիքի սահմանները պաշտպանելու ընթացքում զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքների հատուցմանը:

Նոյեմբերի 15-ի նիստում հարցի քննարկումն ընդհատվել է մտքերի փոխանակությամ փուլում:

Ժամը 16:30-ին խորհրդարանում կմեկնարկի կառավարության հետ հարցուպատասխանը: Կառավարության անդամները կպատասխանեն պատգամավորների գրավոր և բանավոր հարցերին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում