Խարդախության կասկածանքով ձերբակալվել է Պետերբուրգի նախկին փոխնահանգապետ Մարատ Հովհաննիսյանը

Խարդախության կասկածանքով ձերբակալվել է Պետերբուրգի նախկին փոխնահանգապետ Մարատ Հովհաննիսյանը

Մոսկվայում ձերբակալվել է Սանկտ Պետերբուրգի նախկին փոխնահանգապետ Մարատ Հովհաննիսյանը՝ «Զենիթ-Արենա» ֆուտբոլային մարզադաշտը կառուցելիս ավելի քան 50 միլիոն ռուբլու յուրացման քրեական գործի շրջանակներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Ինտերֆաքս»-ին հ այտնել են Ռուսաստանի Քննչական կոմիտեում:

Հետաքննության տվյալներով՝ փողը հափշտակվել է 2014 թվականին «ՏԴՄ» բաժնետիրական ընկերության հետ «Տրանսստրոյ» ինժինիրինգային կորպորացիա» փակ բաժնետիրական ընկերություն գլխավոր կապալառուի հետ ֆուտբոլային մարզադաշտի լուսատախտակի մատակարարման պայմանագիր կնքելիս:

Քննիչները պարզել են, որ հենց փոխնահանգապետն Է, ղեկավարելով Կրեստովսկի կղզում մարզադաշտի շինարարությունը, ապահովել «ՏԴՄ» բաժնետիրական ընկերության՝ որպես ենթակապալառուի ապօրինի ներգրավումը: Այնուհետեւ պաշտոնյան կազմակերպել այդ բաժնետիրական ընկերությանն ավելի քան 50,48 միլիոն ռուբլի գումարի կանխավճարի փոխանցումը, որը հափշտակվել է «մեկօրյա» ֆիրմայի միջոցով:

Ավելի վաղ հետաքննությունը բացահայտել է Պետերբուրգի վարչակազմի շինարարական կոմիտեի նախկին առաջին փոխնախագահ Ալեքսանդր Յանչիկի առնչությունը գործին, որն ստորագրել է կանխավճարների փոխանցման փաստաթղթերը, ինչպես նաեւ Գրիգորի Պոպովի առնչությունը, որն իրականացրել է «ՏԴՄ» ընկերության իրական ղեկավարումը:

Հայտնի են նաեւ հանցակիցների անունները: Դրանք են «ՏԴՄ»-ի աշխատակիցներ Ելենա Կովալյովան եւ Արտյոմ Կուսպիցը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում