Ադրբեջանը լքում է եւս 2 արտասահմանյան ընկերություն

Ադրբեջանը լքում է եւս 2 արտասահմանյան ընկերություն

Ադրբեջանում ստեղծված ճգնաժամային իրավիճակի պատճառով Ադրբեջանում իրենց ներկայացուցչությունների գործունեությունները դադարեցնում է եւս 2 արտասահմանյան ընկերություն:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական fins.az լրատվական կայքը:

Ադրբեջանի հարկերի նախարարության հաղորդմամբ` այս անգամ Ադրբեջանում իրենց գործունեությունը դադարեցնում են EX LİBRİS POLSKA եւ VADEM ENGİNEERİNG GMBH ընկերությունները:

Ադրբեջանը ստեղծված տնտեսական ճգնաժամի պատճառով այլեւս շահավետ եւ գրավիչ միջավայր չի հանդիսանում արտասահմանյան ընկերությունների գործունեության եւ ներդրումների համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում