Համաշխարհային էներգետիկայում ներդրումները գնահատել են 44 տրլն դոլար

Համաշխարհային էներգետիկայում ներդրումները գնահատել են 44 տրլն դոլար

Համաշխարհային էներգետիկայում ներդրումները մինչեւ 2040 թվականը կկազմեն 44 տրլն դոլար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդվում է World Energy Outlook-ի ամենամյա ուսումնասիրության մեջ, որը պատրաստվել է Միջազգային Էներգետիկական գործակալության (ՄԷԳ) կողմից:

Ընդ որում ենթադրվում է, որ հանածո ռեսուրսներում ներդրումները ընդհանուր գումարի 70 տոկոսից կկրճատվեն մինչեւ 60 տոկոս՝ կապված Էներգետիկական քաղաքականության մեջ գերակայությունների փոփոխման հետ:

Սպասվում է, որ նավթի համաշխարհային պահանջարկը 24 տարի անց կհասնի օրական 103,4 մլն բարելի, ինչը մոտավորապես 10 տոկոսով բարձր է ներկայիս ցուցանիշից: Անցյալում ածխաջրածնային ռեսուրսների պահանջարկն անհամեմատ ավելի արագ էր աճում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում