Հաքերները կոտրել են Ադրբեջանի ԱԳՆ թվիթերյան էջը

Հաքերները կոտրել են Ադրբեջանի ԱԳՆ թվիթերյան էջը

Հաքերները նոյեմբերի 16-ին կոտրել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական թվիթերյան միկրոբոլգը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հաքերներն Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության անունից հրապարակել են դինոզավրերի մասին խաղի լինք:

Ադրբեջանի ԱԳՆ-ն որոշ ժամանակ անց կարողացել է վերականգնել վերահսկողությունը թվիթերյան միկրոբլոգի նկատմամբ: Պաշտոնական Բաքվից հայտարարել են, որ ձեռնարկվում են անվտանգության անհրաժեշտ միջոցներ:

ԱԳՆ խոսնակը էջը կոտրելու մեջ մեղադրել է հայ հաքերներին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում