Ադրբեջանի պետական նավթային ընկերությունից պետբյուջե կատարվող մուտքերը նվազել են 10 տոկոսով

Ադրբեջանի պետական նավթային ընկերությունից պետբյուջե կատարվող մուտքերը նվազել են 10 տոկոսով

2016 թվականի հունվար-հոկտեմբերին Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) կողմից Ադրբեջանի պետական բյուջե կատարվող մուծումները 10 տոկոսով նվազել են:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

2016 թվականի հունվար-հոկտեմբերին SOCAR-ի կողմից երկրի բյուջե վճարված հարկերը կազմել են 1 մլրդ 15,172 մլն մանաթ:

Ընթացիկ տարվա հոկտեմբերին SOCAR-ը պետբյուջե վճարել է 125,345 մլն մանաթ:

2016 թվականին SOCAR-ը պլանավորում է ընդհանուր առմամբ պետբյուջե վճարել 1 մլրդ 240 մլն մանաթ:

2015 թվականի հունվար-հոկտեմբերին SOCAR-ի կողմից Ադրբեջանի պետական բյուջե վճարված հարկերի ծավալը կազմել էր 1 մլրդ 271 մլն 276 հազար մանաթ,իսկ ողջ 2015-ի ընթացքում 1 մլրդ 480 մլն 195 հազար մանաթ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում