Հայաստանից արտահանման ծավալներն աճել են 19.6 տոկոսով

Հայաստանից արտահանման ծավալներն աճել են 19.6 տոկոսով

Հայաստանից 2016 թվականի հունվար-սեպտեմբերին արտահանման ծավալը կազմել է 1 մլրդ 293.1 մլն ԱՄՆ դոլար: Ինչպես տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ այն ավելացել է 19.6 տոկոսով:

Միևնույն ժամանակ, 2016 թվականի հունվար-սեպտեմբերին 0,8 տոկոսով նվազել է Հայաստան ներմուծումների ծավալը` կազմելով 2 մլրդ 295 մլն ԱՄՆ դոլար:

Առևտրաշրջանառությունը կազմել է 3 մլրդ 588.1 մլն ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ այն աճել է 5.7 տոկոսով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում