ԱԺ քառօրյա. քվեարկության կդրվի զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների հատուցման նախագիծը. ՈՒՂԻՂ

ԱԺ քառօրյա. քվեարկության կդրվի զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների հատուցման նախագիծը. ՈՒՂԻՂ

Ազգային ժողովում մեկնարկել է խորհրդարանական հերթական քառօրյայի չորրորդ նիստը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գրանցվել է 110 պատգամավոր:

Նիստի մեկնարկին առաջին ընթերցմամբ ընդունելու համար քվեարկության կդրվի Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառած վնասների հատուցման մասին օրենքի նախագիծը:

Այնուհետև խորհրդարանը կսկսի քննարկել ՀՀ 2017թ. պետական բյուջեի նախագիծը: Պետական բյուջեի նախագիծը մինչ լիագումար նիստի օրակարգ ընդգրկվելը մանրամասն քննարկվել է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում