ԱՄՆ-ում թերթաքարային նավթի խոշորագույն հանքավայր են հայտնաբերել

ԱՄՆ-ում թերթաքարային նավթի խոշորագույն հանքավայր են հայտնաբերել

Տեխասի նահանգի արեւմտյան մասում հայտնաբերվել է Wolfcamp թերթաքարային նավթի խոշորագույն հանքավայրը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությանը, հանքավայրի պաշարները գնահատվում են 20 միլիարդ բարել նավթ, 0,4 տրիլիոն խորանարդ մետր բնական գազ եւ 1,6 միլիարդ բարել գազախտուցք:

«Նոր հանքավայրը մասշտաբներով եռակի ավելի մեծ է, քան 2013 թվականին հայտնաբերված Բաքեյն-Թրի Ֆորքս (Bakken-Three Forks) նավթաբեր շրջանը,- նշված է հաղորդագրության մեջ:– Դա թերթաքարային նավթի ամենախոշոր հանքավայրն է, որի պաշարներն ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությանը երբեւԷ վիճակվել է գնահատել»,- հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում