Թեհրանում բոլոր դպրոցներն ու բուհերը փակում են օդի աղտոտվածության պատճառով

Թեհրանում բոլոր դպրոցներն ու բուհերը փակում են օդի աղտոտվածության պատճառով

Թեհրանի նահանգի շրջակա միջավայրի պահպանության վարչությունը կարգադրել է օդի բարձր աղտոտվածության պատճառով փակել մայրաքաղաքի բոլոր դպրոցները, ինստիտուտները, ինչպես նաեւ մանկապարտեզները, բացառությամբ Դամավանդ, Ֆիրուզքուհ եւ Փարդիս արվարձանների: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, IRNA գործակալությանը հայտնել է վարչության գլխավոր տնօրեն Նասեր Մեհրդադին:

Այժմ մեգապոլիսում արդեն երրորդ օրն անընդմեջ փակ են միջնակարգ ուսումնական հաստատությունները՝ նկատի ունենալով այն լուրջ ռիսկերը, որոնք կապված են մթնոլորտի աղտոտվածության հետ: Գործակալության տեղեկատվության համաձայն՝ Թեհրանում այս տարվա հոկտեմբերի 22-ից բնապահպանական խնդիրների պատճառով մահացել է 412 մարդ: Այժմ օդում կարծր մասնիկների պարունակության նորման առավելագույն թույլատրելին գերազանցում է եռակի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում