Մուշում պայթուցիկով բեռնավորված մեքենա է պայթել

Մուշում պայթուցիկով բեռնավորված մեքենա է պայթել

Թուրքիայի Մուշ նահանգի Բուլանըք գավառում պայթուցիկով բեռնավորված մեքենա է պայթել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» լրատվամիջոցը:

Դեպքը տեղի է ունեցել ավտոճանապարհի վրա: Զոհեր կամ վիրավորներ չկան: Իրավապահ մարմիններն անմիջապես ժամանել են դեպքի վայր: Տարվում են ուսումնասիրություններ` պարզելու մեքենայի պատկանելությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում