Ասկերանի կենտրոնական զբոսայգու վերակառուցումն ավարտվել է

Ասկերանի կենտրոնական զբոսայգու վերակառուցումն ավարտվել է

Ասկերանի կենտրոնական զբոսայգու վերակառուցման-վերանորոգման աշխատանքներն ավարտվել են: ԼՂՀ քաղաքաշինության նախարարության տեխնիկական հսկողության բաժնի գլխավոր մասնագետ Կարեն Ղարայանը «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ Ասկերանի կենտրոնական զբոսայգու բարեկարգման աշխատանքների ֆինանսավորումն իրականացվել է ԼՂՀ պետբյուջեի հաշվին:

«Զբոսայգին սալապատ հատակ ունի: Տեղադրվել են մարմարե եզրաքարեր, կառուցվել` սիզամարգեր, ծաղկանոցներ, կանաչ գոտի:Նորոգվել է տարածքում գտնվող հուշարձան աղբյուրը, տեղադրվել են նստարաններ ու աղբամաններ: Քաղաքային այգին ունի նաև արտաքին լուսավորություն: Տարածքը երկու մուտք ունի, որոնցից մեկը նախատեսված է բնակչության սահմանափակ կարողություններ ունեցող խավի ազատ տեղաշարժն ապահովելու համար, որի համար կառուցվել է հարմարավետ թեքուղի և համապատասխան բազրիք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասել է Կ. Ղարայանը և տեղեկացրել, որ «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ն զբոսայգու տարածքում անվճար ապահովելու է «WI-FI» ինտերնետ կապը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում