Brexit-ը, Եվրահանձնաժողովի գնահատմամբ, 65 մլրդ եվրո կնստի Մեծ Բրիտանիայի վրա

Brexit-ը, Եվրահանձնաժողովի գնահատմամբ, 65 մլրդ եվրո կնստի Մեծ Բրիտանիայի վրա

Եվրահանձնաժողովը 55-ից մինչեւ 65 մլրդ եվրո է գնահատում Մեծ Բրիտանիայի այն ծախսերը, որոնք կապված են Եվրամիության կազմից երկրի առաջիկա դուրս գալու հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 17-ին հայտնել է Politico եվրոպական հրատարակության էլեկտրոնային տարբերակը:

«Ըստ Եվրահանձնաժողովի գնահատումների, բրիտանիական կառավարությանը հարկ կլինի 55-ից մինչեւ 65 մլրդ եվրո վճարել՝ կատարելու համար ներկայիս բյուջետային պարտավորությունները, նախքան Մեծ Բրիտանիան կլքի դաշինքը»,– գրում է հրատարակությունը:

Այն նշում է, որ բրիտանական «հաշվի» մեծ մասը կտրամադրվի ԵՄ-ի ինստիտուտների նախկին ծառայողների կենսաթոշակների վճարմանը, ԵՄ-ի անդամ երկրներում Մեծ Բրիտանիայի կողմից օժանդակվող ենթակառուցվածքային նախագծերի ֆինանսավորմանը եւ եվրոպացի ֆերմերների համար սուբսիդիաներին:

Եթե Լոնդոնը հրաժարվի կատարել ԵՄ-ի հանդեպ ստանձնած իր ֆինանսական պարտավորությունները, ապա Բրյուսելը կարող է բրիտանական կառավարությանը դատի տալ միջազգային ատյաններում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում