Ադրբեջանի սեւ շուկայում նկատվում է դոլարի կտրուկ թանկացում

Ադրբեջանի սեւ շուկայում նկատվում է դոլարի կտրուկ թանկացում

Ադրբեջանի կենտրոնական բանկի կողմից դոլար-մանաթ պաշտոնական փոխարժեքի հրապարակումից հետո սեւ շուկայում դոլարը սկսել է կտրուկ թանկանալ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Ադրբեջանական բանկերի մեծ մասի կողմից դոլարի վաճառքը դադարեցնելու արդյունքում սեւ շուկան կրկին ակտիվացել է: Սեւ շուկայում 1 դոլարը արժե 1,8250 մանաթ, առքը` 1,8000 մանաթ:

Ադրբեջանում մանաթի շարունական անկման պատճառով իսկական դոլարային իրարանցում է սկսվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում