ՊՊԾ գունդը գրաված Արմեն Լամբարյանի, Պավել Մանուկյանի և Վարուժան Ավետիսյանի մեղադրանքները լրացվել են

ՊՊԾ գունդը գրաված Արմեն Լամբարյանի, Պավել Մանուկյանի և Վարուժան Ավետիսյանի մեղադրանքները լրացվել են

Երևանում հուլիսի 17-ին Ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը գրաված զիված խմբի անդամներ Արմեն Լամբարյանի, Պավել Մանուկյանի և Վարուժան Ավետիսյանի մեղադրանքները լրացվել են, իսկ Արմեն Բիլյանին մեղադրանք է առաջադրվել: Այս մասին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա՝ մինչդատական վարույթն իրականացնող մարմնի` 2016 թվականի նոյեմբերի 10-ի որոշմամբ Արմեն Լամբարյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է պետությանը գործողություն կատարելուն հարկադրելու նապատակով՝ կազմակերպված խմբի կողմից շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու, պատանդ վերցնելու և պահելու, ապօրնի կերպով հրազեն ու ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և փոխադրելու, կյանքի համար վտանգավոր բռնությ ուն գործադրելով հրազեն ու ռազմամթերք հափշտակելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելով ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու համար:

Արմեն Բիլյանին 2016 թվականի նոյեմբերի 11-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով և 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա՝ մինչդատական վարույթն իրականացնող մարմնի 2016 թվականի նոյեմբերի 10-ի որոշմամբ Պավել Մանուկյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է, և մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, պետությանը գործողություն կատարելուն հարկադրելու նապատակով՝ կազմակերպված խմբի կողմից շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու, պատանդ վերցնելու և պահելու, ապօրնի կերպով հրազեն ու ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և փոխադրելու, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով հրազեն ու ռազմամթերք հափշտակելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելով ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու համար: 2016 թվականի նոյեմբերի 11-ին Պավել Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով և 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա՝ մինչդատական վարույթն իրականացնող մարմնի 2016 թվականի նոյեմբերի 10-ի որոշմամբ Վարուժան Ավետիսյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է, և մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, պետությանը գործողություն կատարելուն հարկադրելու նապատակով՝ կազմակերպված խմբի կողմից պատանդ վերցնելու և պահելու, ապօրնի կերպով հրազեն ու ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և փոխադրելու, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով հրազեն ու ռազմամթերք հափշտակելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելով ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու համար՝ 2016 թվականի նոյեմբերի 10-ին Վարուժան Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով և 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում