Ադրբեջանում դոլար-մանաթ փոխարժեքը դարձել է մոտ 1,8 մանաթ

Ադրբեջանում դոլար-մանաթ փոխարժեքը դարձել է մոտ 1,8 մանաթ

Ադրբեջանի կենտրոնական բանկը հրապարակել է դոլար-մանաթ նոր պաշտոնական փոխարժեքը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական marja.az լրատվական կայքը:

Նոյեմբերի 18-ին Ադրբեջանում դոլար-մանաթ պաշտոնական փոխարժեքը կկազմի 1,7091 մանաթ:

Նոյեմբերի 17-ի դրությամբ դոլար մանաթ պաշտոնական փոխարժեքը կազմել է 1,7039 մանաթ:

Նոյեմբերի 17-ին տեղի է ունեցել Ադրբեջանի կենտրոնական բանկի եւ պետական նավթային հիմնադրամի մասնակցությամբ հերթական փոխարժեքային աճուրդը, որի ժամանակ 1 դոլարի համար առաջարկվող մեկնարկային գինը եղել է 1,7039 մանաթ եւ բարձրանալով` դարձել է 1,7089 մանաթ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում