Արթուր Ջավադյանը տրանսֆերտների նվազումը որոշակիորեն կապում է ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության հետ

Արթուր Ջավադյանը տրանսֆերտների նվազումը որոշակիորեն կապում է ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության հետ

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը Ռուսաստանից Հայաստան տրանսֆերտների կտրուկ նվազումը որոշակիորեն կապում է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հետ: Ազգային ժողովում ՀՀ 2017թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ Ջավադյանն ընդգծեց, որ ՀՀ քաղաքացիները ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո որևէ խոչընդոտ չունեն Ռուսաստանում աշխատած գումարները իրենց հետ բերելու առումով:

«Այդ առումով նախկինի նման որևէ խոչընդոտ չկա: Նախկինում թե Ռուսաստանում, թե մեզ մոտ գումար տեղափոխելու սահմանափակումներ կային: Հիմա չկան այդ սահմանափակումները, և քաղաքացիները կարող են հանգիստ գումարները իրենց հետ բերել՝ որքան էլ այն կազմի: Շատերը, օգտվելով առիթից, փողերը բանկերով չեն ուղարկում, այլ իրենց հետ են բերում»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պարզաբանեց Ջավադյանը:

Նա հավելեց, որ ընդհանրապես վերջին երեք տարիներին Ռուսաստանից Հայաստան տրանսֆերտները նվազել են շուրջ 600 միլիոն դրամով: Այս տարի ևս որոշակի նվազման միտում կա: Ջավադյանն ընդգծեց, որ տրանսֆերտների այս տարվա ծավալների մասին ամբողջական տեղեկատվությունը ԿԲ-ն կհրապարակի դեկտեմբերին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում