Թուրքիայի զինված ուժերում տեղի են ունեցել նոր ձերբակալություններ

Թուրքիայի զինված ուժերում տեղի են ունեցել նոր ձերբակալություններ

Թուրքիայի զինված ուժերում գյուլենականներին բացահայտելուն ուղղված հետախուզական գործողությունները շարունակվում են:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական trthaber.com լրատվական կայքը:

Իզմիրի ոստիկանության ահաբեկչության եւ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի բաժնի աշխատակիցների կողմից ձերբակալվել են 37 սպաներ:

Ձերբակալվածները մեղադրվում են Թուրքիայի իշխանությունների կողմից ահաբեկչական հռչակված «Հիզմեթ Հարեքեթի» ազդեցիկ կրոնական շարժմանը անդամակցելու եւ նրա գործունեությանը օժանդակություն ցուցաբերելու մեջ:

2016 թվականի հուլիսի 15-ի ռազմական ռեղաշրջման փորձին հաջորդաս շրջանում Թուրքիայի զինված ուժերից հեռացվել է 20 հազար 88 մարդ, որոնցից 3 հազար 665 գյուլենականներին հարելու մեղադրանքով:

Բացի այդ 2 հազար 885 զինվորական տարբեր մեղադրանքներով գտնվում է նախաքննության փուլում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում