Մարզպետներին է ներկայացվել «Գյուղական զբոսաշրջության ինտեգրացված զարգացում» ծրագիրը

Մարզպետներին է ներկայացվել «Գյուղական զբոսաշրջության ինտեգրացված զարգացում» ծրագիրը

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի մոտ տեղի է ունեցել ՀՀ մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը: Ինչպես տեղեկացրին նախարարության լրատվական ծառայությունից, ելնելով օրակարգի առաջին հարցից, մազրպետներն ըստ մարզերի զեկուցել են մարզերում իրականացվելիք կառավարության միջոցառումների և գերակա խնդիրների ծրագիրը:

Խորհրդակցության ժամանակ քննարկվել են ՀՀ մարզերի 2017-2025 թթ. զարգացման ռազմավարության և համայնքների 5-ամյա զարգացման ծրագրերի մշակման աշխատանքների ընթացքը, համայնքների կողմից մատուցվող ծառայությունների պատվիրակման մոդելները (աղբահանություն, լուսավորություն): Նախարար Դավիթ Լոքյանն անդրադարձել է ՀՀ մարզպետարանների գործունեության գնահատման առանցքային ցուցանիշներին:

ՀՀ մարզպետներին է ներկայացվել «Գյուղական զբոսաշրջության ինտեգրացված զարգացում» ծրագիրը: Ծրագրի նպատակն է ստեղծել գյուղական համայնքների բնակիչների համար լրացուցիչ կայուն եկամուտ ապահովվող հնարավորություններ, որոնք կնպաստեն՝ աղքատության մակարդակի նվազեցմանը, համահավասար տարածքային և գյուղական միջավայրի զարգացմանը, նպաստել զբոսաշրջության պետական ռազմավարության զարգացմանը, ներգրավելով մեծ ներուժ ունեցող, բայց դեռևս չբացահայտված գյուղական գողտրիկ և փոքր տարածքներ՝ զբոսաշրջության հիմնական հանգույցների ամբողջական ձևավորման և շուկայական գրավչության ամրապնդման նպատակով:

Խորհրդակցության ժամանակ քննարկվել են նաև համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ընթացքի և համայնքների կողմից աշխատավարձերի գծով պարտքերի մարման ընթացքին վերաբերող հարցեր:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում