ՌԴ-ի եւ Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման հարցը

ՌԴ-ի եւ Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման հարցը

ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ Ֆրանսիայի նրա պաշտոնակից Ժան Մարկ Էյրոն նոյեմբերի 17-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման հարցը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ռուսական դիվանագիտական գերատեսչությանը, զրույցը տեղի է ունեցել ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ:

«Արծարծվել են մերձավորարեւելյան կարգավորմանը եւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին լուծում գտնելու նպատակով ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) համանախագահների գործունեությանն աջակցելու հարցերը»,– նշել են նախարարությունում:

Սիրիայի իրադրությունը քննարկելիս Լավրովն ընդգծել է միակողմանի գործողություններից խուսափելու անհրաժեշտությունը, որոնք այդ երկրում հակամարտության սաստկացում են հրահրում:

Ըստ ՏԱՍՍ-ի՝ ՌԴ-ի եւ Ֆրանսիայի ԱԳ նախարարները նաեւ քննարկել են «նորմանդական քառյակի» առաջնահերթ խնդիրները ներուկրաինական ճգնաժամի հաղթահարմանն ուղղված Մինսկի համաձայնությունների կատարման համատեքստում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում