Վանի քաղաքապետը կալանավորվել է

Վանի քաղաքապետը կալանավորվել է

Ահաբեկչության դեմ հետաքննության շրջանակում ձերբակալված և պաշտոնից հեռացված Վանի քաղաքապետ Բեքիր Քայան կալանավորվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Քայային կալանավորելու մասին որոշում է ընդունվել «Քրդական բանվորական կուսակցությանը (PKK) գիտակցաբար և ցանկանալով օգնելու» մեղադրանքով:

Ավելի վաղ ձերբակալվել, ապա կալանավորվել էին նաև Թունջելիի (Դերսիմ) քաղաքապետ Ալի Բուլը, Սիիրթի (Սղերթ) քաղաքապետ Թունջեր Բաքըրհանը, Դիարբեքիրի քաղաքապետեր Գյուլթան Քըշանաքը և Ֆըրաթ Անլըն: Նրանց բոլորին մեղադրանքներ են առաջադրված Քրդական բանվորական կուսակցության (PKK) դեմ տարվող հետաքննության շրջանակում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում