Սաուդյան Արաբիան ՕՊԷՔ-ին հորդորել է նավթի հանույթը հասցնել նվազագույնի. Reuters

Սաուդյան Արաբիան ՕՊԷՔ-ին հորդորել է նավթի հանույթը հասցնել նվազագույնի. Reuters

Սաուդյան Արաբիայի Էներգետիկայի նախարար Խալեդ ալ Ֆալեհը Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԷՔ) անդամներին հորդորել է հանույթը կրճատել օրական մինչեւ 32,5 միլիոն բարել: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել էReuters-ը:

Նախարարի խոսքով՝ նավթահանույթի՝ օրական մինչեւ 32,5 միլիոն բարել կրճատումը կարագացնի նավթի շուկայի վերականգնումը եւ օգուտ կբերի արտադրողներին ու սպառողներին: Նախարարը նաեւ ընդգծել է, թե հույս ունի նավթաշուկայի կայունացման ոլորտում համագործակցության շուրջը Ռուսաստանի հետ համաձայնության հասնել ՕՊԷՔ-ի երկրների՝ նոյեմբերի 30-ին կայանալիք հանդիպմանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում