NASA-ն ցուցադրել է Մերկուրիի «Մեծ հովտի» տեսագրությունը

NASA-ն ցուցադրել է Մերկուրիի «Մեծ հովտի» տեսագրությունը

NASA-ն ներկայացրել է տեսանյութ, որտեղ ցուցադրված է Մերկուրիի «Մեծ հովտի» եռաչափ տեղագրական քարտեզը: Երկրաբանական գոյացության լայնությունը հասնում է 400 կիլոմետրի, իսկ խորությունը՝ երեք կիլոմետրի, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Մեծ հովտի» կառուցվածքը բացատրվում է Արեգակի գործողության ներքո Մերկուրիի չափերի կրճատմամբ: Տեսահոլովակն օգտագործում է այն տվյալները, որոնք ստացվել են MESSENGER (MErcury Surface, Space ENvironment, GEochemistry, and Ranging) առաքելության կողմից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում