Թուրքիայի Բիթլիսի նահանգում քաղաքապետ է ձերբակալվել

Թուրքիայի Բիթլիսի նահանգում քաղաքապետ է ձերբակալվել

Թուրքիայի Բիտթլիսի նահանգում Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) դեմ իրականացված հետախուզական գործողությունների ժամանակ ձերբակալվել է 5 մարդ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական hurriyet.com.tr պարբերականը:

Ձերբակալվածների մեջ են Բիթլիսի Գուրոյմաք քաղաքի քաղաքապետ Մեհմեթ Էմին Օզքանը եւ համաքաղաքապետ Սենայե Աթանը:

Ձերբակալվածների տներում եւ աշխատավայրերում կատարված խուզարկության ժամանակ հայտնաբերվել են մեծ թվող կազմակերպչական փաստաթղթեր եւ էկեկտրոնային ինֆորմացիա:

Ձերբակալվածները մեղադրվում են PKK-ին օժանդակելու եւ պաշտոնական դիրքը ի նպաստ այդ կազմակերպության չարաշահելու մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում