Եվրոպական ներդրումային բանկն աշխատում է ի նպաստ հայկական բիզնեսի

Եվրոպական ներդրումային բանկն աշխատում է ի նպաստ հայկական բիզնեսի

Եվրոպական ներդրումային բանկը Հայաստանին տրամադրել է 50 մլն եվրո վարկ՝ հաջակցություն փոքր եւ միջին ձեռնարկություններին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՓՄՁ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարեց Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Ժան Վապավուրին: Նրա խոսքով՝ մինչ այսօր մի շարք համատեղ միջոցառումների իրականացումն ապացուցում է, որ Եվրոպական ներդրումային բանկն աշխատում է ի նպաստ հայկական բիզնեսի, ինչը լինելու է շարունակական:

«Որպես եվրոպական բանկ՝ մեր առաքելությունն է ոչ թե առավելագույնի հասցնել մեր շահույթը, այլ նպաստել ԵՄ քաղաքականության նպատակների իրագործմանը՝ մասնավորապես՝ նպաստել տնտեսական զարգացմանը ԵՄ ներսում եւ հարեւան երկրներում: Ես Ֆինլանդիայից եմ, որը Հայաստանի նման փոքր երկիր է: Ես գիտեմ, որ փոքր երկրներում տնտեսությունը կախված է մի քանի սեկտորներից, եւ որպեսզի կայուն աճ ունենանք, պետք է ուշադրություն դարձնենք ՓՄՁ-ներին: Սա լավագույն միջոցն է նաեւ տնտեսությունը դիվերսիֆիկացնելու համար: Երկրորդ վարկն ենք արդեն ստորագրել բավականին լավ տոկոսադրույքներով եւ ամենակարեւորը՝ հայկական դրամով»,-ընգծեց ԵՆԲ փոխնախագահը:

50 մլն եվրոյի նախկին վարկի մասին որոշումը ստորագրվել էր 2014 թվականին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում