Պետությունը լուծել է սիրիահայերի ավտոմեքենաների մաքսազերծման հարցը

Պետությունը լուծել է սիրիահայերի ավտոմեքենաների մաքսազերծման հարցը

Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեին հատկացվել է 233 միլիոն 365 հազար դրամ` սիրիահայերի ավտոմեքենաների մաքսազերծման հարցը լուծելու համար: «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, սիրիահայերը ժամա նակավորապես ներմուծել էին մեքենաները, բայց չէին մաքսազերծել: «Պետությունը լուծեց այդ հարցը եւս»,-ասաց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում