Ադրբեջանը լքելու իրավունքից զրկվածների թիվը հասել է մոտ 2000-ի

Ադրբեջանը լքելու իրավունքից զրկվածների թիվը հասել է մոտ 2000-ի

Ադրբեջանում հարկերի նախարարությունը հարկային պարտականությունները չկատարելու պատճառով 727 անձի արգելել է դուրս գալ երկրից:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Ադրբեջանի արդարադատության նախարարությունը երկրից դուրս գալու արգելք է սահմանվել ալիմենտային պարտականությունները չկատարած 1100 անձի նկատմամբ:

Ընդհանուր առմամբ 2016 թվականի հունվար-նոյեմբերին երկրից դուրս գալու իրավունքից զրկվել է 1827 անձ:

Երկրից ելքի իրավունքից զրկված անձանց մեջ կան նաեւ օտարերկրյա քաղաքացիներ:

Հիմնականում էներգառեսուրսներից ստացված եկամուտներով սնվող Ադրբեջանի տնտեսությունը զգալիորեն անկում է ապրել, այս վիճակը տարածվում է երկրի գրեթե բոլոր ոլորտների վրա:

Մարդիկ չեն կարողանում կատարել իրենց հարկային եւ վարկային պարտականությունները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում