Ճապոնիայում երկրաշարժ է գրանցվել. կա մեկ տուժած

Առնվազն մեկ մարդ տուժել է նոյեմբերի 19-ին Ճապոնիայում 5,4 մագնիտուդ ուժգնությամբ գրանցված երկրաշարժի հետևանքով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Ճապոնիայի իշխանությունները հայտնել են, որ երկրաշարժի հետևանքով Սինգու քաղաքում թեթև վիրավորվել է մի աղջիկ, ում գլխին ցնցումների հետևանքով տախտակ է ընկել:

Ազգային սեյսմոլոգիական գործակալության տվյալներով` երկրաշարժի օջախը գտնվել է 60 կմ խորության վրա: Ցունամիի վտանգ չի հայտարարվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում