ԱՄՆ-ում շտապօգնության ինքնաթիռի վթարի հետևանքով մի քանի մարդ է զոհվել

Հիվանդին տեղափոխող շտապօգնության ինքնաթիռը ԱՄՆ-ի Նևադա նահանգում վթարի է ենթարկվել: Վթարը մի քանի մարդու մահվան պատճառ է դարձել: «ՌԻԱ նովոստի»-ն, հաղորդում է, որ վթարը տեղի է ունեցել Էլկոյի շրջանում` նոյեմբերի 18-ի երեկոյան` տեղի ժամանակ ով 20:00-ին:

Piper PA 31 բժշկական ինքնաթիռը ուղևորվել էր հարևան Յուտայի նահանգ` տեղափոխելով սրտի խնդիրներ ունեցող հիվանդի: Ինքնաթիռն օդ բարձրանալուն պես վայր է ընկել օդանավակայանի մոտ, ինչի հետևանքով ոչնչացել է մի քանի մեքենա:

Տեղի իշխանությունները հաղորդում են, որ ինքնաթիռում չորս մարդ է եղել, այդ թվում` անձնակազմի երկու ներկայացուցիչ, բուժքույրը և հիվանդը:

«Տախտակամածում չորս մարդ կար, հավանաբար նրանք բոլորն էլ զոհվել են»,– նշել է տեղի իշխանությունների ներկայացուցչ Ջոն Պատրի Ռայսը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում