Հարավկորեական ընդդիմությունը պահանջում է նախագահ Փակ Քըն Հեի պաշտոնազրկումը

Հարավային Կորեայի ընդդիմությունն ստորագրահավաք Է սկսել նախագահ Փակ Քըն Հեի պաշտոնազրկման համար, որին մեղադրում են կոռուպցիոն սկանդալի հետ առնչության մեջ:

«Նախագահ Փակը պետք Է հեռանա հնարավորինս շուտ»,- լրագրողներին հայտարարել Է ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցության ղեկավար Չհու Մի Էն:

Հարավային Կորեայի զանգվածային լրատվամիջոցների հաղորդումներով՝ նախագահ Փակ Քըն Հեն որոշել Է չմասնակցել Ազգային ժողովի՝ երկրի խորհրդարանի՝ նոյեմբերի 22-ին նախատեսված նիստին:

Մինչդեռ ընդդիմությունը որոշել Է խորհրդարանական ունկնդրումների կանչել Կորեայի յոթ խոշորագույն կորպորացիաների, այդ թվում Samsung Electronics-ի եւ Hyundai Motors-ի ղեկավարներին:

Ավելի վաղ դատախազությունը նախագահի օգնական Չհվե Սուն Սիլին մեղադրել Է այն բանում, որ նա խոշոր գործարարությանն ապօրինի հարկադրել Է բազմամիլիոնանոց նվիրատվություններ կատարելու նրա հետ կապված երկու ոչ կառավարական հիմնադրամների: Նոյեմբերի 20-ին Չհվե Սուն Սիլին առաջադրվել են իշխանության չարաշահման եւ լիազորությունների վերազանցման՝ պաշտոնական մեղադրանքներ:

Սահմանադրությանը համապատասխան, դատախազությունը չի կարող քրեական մեղադրանքներ առաջադրել գործող նախագահին, քանի որ նա ունի անձեռնմխելիություն, սակայն գերատեսչությունը հայտարարել Է Պակ Քըն Հեի՝ կոռուպցիոն սկանդալի հետ առնչություն ունենալու մասին, հաղորդել Է BBC-ն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում