Դամասկոսը սպառնացել է Թուրքիային

Դամասկոսը սպառնացել է հարվածել Թուրքիայի ռազմաօդային ուժերին, եթե դրանք խախտեն Սիրիայի օդային տարածքը:

«Սիրիական բանակը և Զինված ուժերը զգուշացնում են, որ պատրաստ են պատրաստակամության մասին, առ այն, որ բոլոր դեպքերում ողջ միջոցները գործի կդնեն վերացնելու ցանկացած ինքնաթիռ, որը կհատի Սիրիայի օդային տարածքը,-ասվում է հայտարարության մեջ»:

Սիրիական բանակի հրամատարությունը  Անկարային մեղադրել է, որ վերջինս ռմբակոծում է Հալեպի հյուսիսային գյուղերը, այդ թվում Հասսաջեկը:

«Էրդողանի ռեժիմն է  պատասխանատվություն կրելու` Հասսաջեկում, Վարդիայում և Խեսիայում, օդային հարվածների պատճառով ավելի քան 150 խաղաղ բնակիչների մահվան համար»:

Ավելի վաղ, սիրիական քուրդերը հայտարարել են, որ թուրքական ռազմաօդային ուժերը 26 անգամ գործողություններ են իրականացրել Սիրիայի հյուսիսում, փորձելով ազատագրել ԻՊ-ի քաղաքներ Ալ-Շահբան և հարակից գյուղերը: ««Սիրիական դեմոկրատական խորհուրդ» խմբակցության անդամ, ընդդիմադիր Ռեյզան Հեդուն նշել է, որ թուրքական բանակը հետևողական է Հալեպի հյուսիսում` ԻՊ-ի և այլ ռազմական խմբավորումների կողմից իրականացվող գործողություններին»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում