Հնդկաստանում գնացքի աղետից զոհվածների թիվը հասել Է 142-ի

Հնդկաստանի Ութար Փրադեշի նահանգում ռելսերից մարդատար գնացքի վագոնների դուրս գալու հետեւանքով զոհերի թիվը հասել Է 142-ի: 110 մարմիններ արդեն ճանաչվել են: Եվս ավելի քան 200 մարդ տուժել Է, նոյեմբերի 21-ին հաղորդել The Indian Express-ը: Ավելի վաղ հաղորդվել Էր հարյուր զոհվածների մասին: Արտակարգ պատահարի վայրում փրկարարական գործողությունն ավարտված Է:

Տեղական իշխանությունների ներկայացուցիչների խոսքով՝ պատահարի հիմնական վարկածներից մեկը ռելսերի վնասումն Է: Նոյեմբերի լույս 20-ի գիշերը երկրի հյուսիսում Ինդաուր – Փաթնա երթուղով մեկնող մարդատար գնացքի 14 վագոններ դուրս են եկել ռելսերից: Գնացքում եղել Է ավելի քան հազար մարդ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում