Իրանը «անակնկալ» է պատրաստել Հայաստանի և Ադրբեջանի համար

Ինչպես հայտնում է իրանական ИА Fars-ը, այս շաբաթ Իրանի նախագահ Հասան Ռոհանին, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով կայցելի Երևան: Սա կլինի Ռոհանիի նախագահության տարիների առաջին այցը Երևան, իսկ Բաքու նա եղել է երկու անգամ` 2014-ին և 2016 թվականներին: Սա այն դեպքերից է, որ Ադրբեջանը բացահայտ դժգոհություն է արտահայտում Իրանի նախագահի` Երևան ժամանելու հետ կապված: 

«Ցավոք, ի տարբերություն մահմեդական Թուրքիայի և Պակիստանի, մահմեդական Իրանը վաղուց` քաղաքական-դիվանագիտական, առևտրա-տնտեսկան սերտ հարաբերություններ ունի Հայաստանի հետ, փաստացի նրա համար «պատուհանի» դեր է կատարում: Բացի այդ, Ադրբեջանում, մեծ ուշադրություն են հատկացրել այն հանգամանքին, որ Իրանը և Հայաստանը այն երկրների թվում են, որոնք դեմ են քվեարկել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունած` Ղրիմում մարդու իրավունքների խախտման և Ուկրաինայի տարածքային ամբողջականության ճանաչման բանաձևին: Սա Թեհրանի և Երևանի կողմից դրական դիրքորոշում է` ի օգուտ Մոսկվայի»:

Այս քայլի համար, մեկնաբանություն է արել նաև Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդատու Յալչին Թոփչուն.  «Ռուսաստանը հսկայակն պետություն է, որը ունի մեծ փորձառություն: Ընդ որում, այն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահող երկիր է, որը նաև զբաղվում է Ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորմամբ: Իսկ Հայստանի կողմից` աջակցությունից հրաժարվելու դեպքում, անսպասելի փոփոխություններ կլինեն տարածաշրջանում: Հայաստանը պարզապես կմնա տարածք` 300 միլլիոնանոց թուրքական աշխարհի սրտում»:

Այսպես, ինչու է մահմեդական Իրանը աջակցում քրիստոնեական Հայստանին, ու չի գնում Ադրբեջանի և Թուրքիայի հետ ավեի մերձեցման քայլերի: Չնայած, որ մեծ թվով փորձագետներ Երևանի ու Թեհրանի համագործակցությունը որակում են անբնական: 

Ադրբեջանցի տնտեսագետներից մեկն էլ հայտարարել է. «Իրանը իրեն այնպես է դրսևորում, որ կարծես Ադրբեջանում ոչ թե մահմեդականներ են ապրում, այլ Իրանին թշնամական ցեղեր»:

Իրանն ունենալով հարուստ էներգետիկ ռեսուրսներ, այժմ ծրագրում է արտաքին տնտեսական նոր համագործակցություններ, մտադրվելով ընդգրկել` միջազգային հարաբերությունների` և’ տարածաշրջանային, և գլոբալ քաղաքական համակարգերը: Այդ իսկ պատճառով, Ադրկովկասում Իրանի նոր ռազմավարությունը ներառում է մեկ ամբողջ բաղադրիչներ, այդ թվում` Հայաստանի հետ բարիդրացիական հարաբերությունները:

Մեծ հաշվով, սրանով է պայմանավորված Իրանի նախագահի այցը Հայաստան, քանի որ Թեհրանը այժմ գտնվում է արտաքին քաղաքականության նոր ռազմավարության կերտման ճանապարհին: Իսկ մանրամասները պարզ կլինեն միայն այն ժամանակ, երբ Ռոհանին այց կկատարի նաև Ադրբեջան:

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում