Եգիպտոսի Վճռաբեկ դատարանը բեկանել Է նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիի դատավճիռը

Եգիպտոսի Վճռաբեկ դատարանը նոյեմբերի 22-ին բեկանել Է պետական դավաճանության եւ հօգուտ արտասահմանյան պետության լրտեսության քրեական գործով երկրի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիի եւ երկրում արգելված «Մահմեդական եղբայրներ» իսլամիստական ասոցիացիայի ղեկավարության եւս 21 անդամների ցմահ բանտարկության դատավճիռը: Ինչպես հաղորդել Է Եգիպտոսի պետական հեռուստատեսությունը, նրանց գործերը կուղարկվեն վերաքննման: Ավելի վաղ երկրի բարձրագույն դատական մարմնի դատախազությունը հանձնարարել Է բավարարել դատապարտյալների խմբի՝ բանտարկության տարբեր ժամկետների գանգատարկումը:

Նոյեմբերի 15-ին Եգիպտոսի Վճռաբեկ դատարանը բավարարել Էր 2011 թվականի հունվարին բանտից փախուստի եւ զանգվածային անկարգությունների մասնակցության քերական գործով նախկին նախագահի եւ իսլամիստների մի շարք ղեկավարների մահապատժի դատավճռի գանգատարկումը: Դատարանը որոշել Է նրանց գործերը հանձնել կրկնական քննության, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում