Մոսուլի գործողությունը 68 հազար մարդու դարձրել է հարկադիր վերաբնակներ

Ավելի քան 68 հազար մարդ հարկադիր վերաբնակներ են դարձել Իրաքի Մոսուլ քաղաքը «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալներից ազատագրելու ռազմական գործողության սկսվելուց հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 22-ին հայտնել է Միգրացիայի միջազգային կազմակերպու թյունը (ՄՄԿ):

ՄՄԿ-ի վիճակագրության համաձայն, իրենց տները հարկադրված են եղել լքել 68 հազար 112 մարդ: Դրա հետ մեկտեղ Մոսուլ քաղաքից հեռացել է 13 հազար 362 մարդ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում