Ադրբեջանական մանաթը շարունակում է անկումը
22/11/2016 17:57
Նմանատիպ
Ադրբեջանի ազգային արժույթը` մանաթը` կապված նավթի գների էժանացման հետ շարունակում է անկում ապրել:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական marja.az լրատվական կայքը:
Նոյեմբերի 23-ին ադրբեջանում դոլար-մանաթ պաշտոնական փոխարժեքը կկազմի 1,7146 մանաթ:
Նոյեմբերի 22-ի դրությամբ դոլար-մանաթ փոխարժեքը եղել է 1,7091 մանաթ:
Ադրբեջանի տնտեսագիտական շրջանակների կարծիքով՝ եթե կենտրոնական բանկը չմիջամտի եւ մանաթի արժեզրկումը նախորդ ամսվան համապատասխան շարունակվի, մինչեւ տարեվերջ դոլար-մանաթ փոխարժեքը կարող է հասնել 1,87-1,88 մանաթի:
Դոլար-մանաթ պաշտոնական փոխարժեքի 1,87-1,88 մանաթ կազմելու դեպքում բանկերը մեկ դոլարի դիմաց կսահմանեն 1,90 եւ ավելի բարձր փոխարժեք:
Հետևեք մեզ նաև Telegram-ում