Ադրբեջանում տնտեսական աճ չի գրանցվի նաեւ առաջիկա 3 տարիներին

Ներկայումս Ադրբեջանի տնտեսության մեջ առկա է 3 տոկոսանոց անկում, իսկ գնաճը հասել է երկնիշ թվի:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական meydan.tv լրատվական կայքը:

Համաշխարհային բանկի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի մասով գլխավոր տնտեսագետ Հանս Թիմմերը նշել է, որ նման ցուցանիշների առկայության պարագայում Ադրբեջանում առաջիկա 3 տարիների ընթացքում տնտեսական աճ չի գրանցվի:

Համաշխարհային բանկի ներկայացուցիչը նշել է նաեւ, որ կայուն փոխարժեքը չի կարող ապահովել հաջող տնտեսական քաղաքականություն, քանի որ փոխարժեքը պետք է ադեկվատ արձագանքի եւ համապատախան լինի տնտեսության մեջ կատարվող գործընթացներին եւ ցնցումներին:

Տնտեսագետը Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ստեղծված ճգնաժամի պայմաններում երկրի բնակչությանը օգնություն ցուցաբերելու մեխանիզմներ մշակել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում