Պան Գի Մունը սիրիական հակամարտության կարգավորման անհաջողությունը համաշխարհային ձախողում է համարել

Սիրիական հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու գործում, որը շարունակվում է արդեն հինգ տարի, հաջողության բացակայությունը ողջ համաշխարհային հանրակցության ձախողումն է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս կարծիքը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտնել է հարցազրույցում, որը նոյեմբերի 22-ին հրապարակել է CNN հեռուստաալիքը:

«Խիստ ցավալի է, որ մենք մինչ այժմ ականատեսն ենք այն բանի, թե ինչպես են Սիրիայում մեռնում մարդիկ, այդ թվում՝ կանայք ու երեխաներ՝ քաղաքական առաջնորդության բացակայության, ինչպես նաեւ Սիրիայի ղեկավարների մեջ մարդկայնության բացակայության պատճառով»,– նշել է գլխավոր քարտուղարը: «Մենք դա համարել ենք ՄԱԿ-ի ձախողումներից մեկը»,- ասել է Պան Գի Մունը՝ խոսելով Սիրիայում հակամարտության խաղաղ լուծման հասնելու անկարողության մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում