ԱՄՆ-ը հայտարարել է Սիրիայում «Ալ Քաիդայի» պարագլուխներից մեկի ոչնչացման մասին

Սիրիայում ԱՄՆ-ի զինված ուժերի ավիահարվածի ընթացքում ոչնչացվել է «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման պարագլուխներից մեկը: Այդ մասին հայտարարել է Պենտագոնի մամուլի քարտուղար Փիթեր Քուկը:

«ԱՄՆ-ի զինված ուժերը նոյեմբերի 18-ին Սիրիայում ուղղորդված ավիահարված են հասցրել Սարմադայի մերձակայքում, որի շնորհիվ սպանվել է «Ալ Քաիդայի» բարձրաստիճան ղեկավարներից մեկը՝ Աբու Աֆղան ալ Մասրին»,- նոյեմբերի 22-ին ասել է նա լրագրողներին:

Քուկը պարզաբանել է, որ ալ Մասրին ծագմամբ եգիպտացի է, նախապես «Ալ Քաիդային» է միացել Աֆղանստանում, իսկ ավելի ուշ դրա «մասնաճյուղի» շարքերն Է անցել Սիրիայում:

«Նա կապված է Հարավարեւմտյան Ասիայում գործող ահաբեկչական խմբավորումների, այդ թվում՝ այն խմբավորումների հետ, որոնք պատասխանատու են Աֆղանստանում ԱՄՆ-ի զինված ուժերի վրա հարձակման համար, եւ նրանց հետ, ովքեր գրոհներ էին պլանավորում Արեւմուտքում»,– նշել է Պենտագոնի ներկայացուցիչը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում