Էրդողանը հայտարարել է Եվրախորհրդարանի ընդունած որոշումն անտեսելու մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Եվրախորհրդարանում իր երկրի վերաբերյալ ցանկցած որոշում որևէ արժեք չունի իրենց համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պար բերականը:

«Վաղը Եվրախորհրդարանում նիստ է լինելու, որտեղ քվեարկության է դրվելու Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունների հարցը: Այս պահին այստեղից հայտարարում եմ ողջ աշխարհին. ինչ արդյունք էլ լինի, այդ քվեարկությունը մեզ համար որևէ արժեք չունի»,- հայտարարել է Էրդողանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում