Հազարից ավելի իրանցի զինծառայողներ են զոհվել Սիրիայի հակամարտության ընթացքում. «Ալ Ջումհուրիա»

Հազարից ավելի իրանցի զինծառայողներ են զոհվել սիրիական հակամարտության ընթացքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է «Ալ Ջումհուրիա» լիբանանյան թերթը՝ հղում անելով Իրանի մարտական գործողությունների վետերանների կազմակերպության ղեկավար Մուհամեդ Ալի Շահիդի Մահալաթիի հայտարարությանը:

«Մարտական գործողությունների ընթացքում Սիրիայի տարածքում զոհված մեր հայրենակիցների թիվը գերազանցել Է հազարը»,– ասել է Մահալաթին: Կազմակերպության ղեկավարը այդ տվյալները ներկայացրել է իրանական ժողովրդական աշխարհազորի՝ «բասիջի» կողմնակիցների առջեւ ունեցած ելույթում:

Իրանի իշխանությունները միջսիրիական հակամարտության մեջ հանդես են գալիս պաշտոնական Դամասկոսի կողմից: Մինչ այժմ Թեհրանը տվյալներ չէր հայտնել Սիրիայում զոհված իր քաղաքացիների մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում