Հազարից ավելի իրանցի զինծառայողներ են զոհվել Սիրիայի հակամարտության ընթացքում. «Ալ Ջումհուրիա»

Հազարից ավելի իրանցի զինծառայողներ են զոհվել սիրիական հակամարտության ընթացքում: Այդ մասին հայտնել Է «Ալ Ջումհուրիա» լիբանանյան թերթը՝ հղում անելով Իրանի մարտական գործողությունների վետերանների կազմակերպության ղեկավար Մուհամեդ Ալի Շահիդի Մահալաթիի հայտարարությանը:

«Մարտական գործողությունների ընթացքում Սիրիայի տարածքում զոհված մեր հայրենակիցների թիվը գերազանցել Է հազարը»,-ասել Է Մահալաթին: Կազմակերպության ղեկավարը այդ տվյալները ներկայացրել Է իրանական ժողովրդական աշխարհազորի՝ «բասիջի» կողմնակիցների առջեւ ունեցած ելույթում:

Իրանի իշխանությունները միջսիրիական հակամարտության մեջ հանդես են գալիս պաշտոնական Դամասկոսի կողմից: Մինչ այժմ Թեհրանը տվյալներ չԷր հայտնել Սիրիայում զոհված իր քաղաքացիների մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում