Շավարշ Քոչարյանը ԼՂ հարցում ԱՄՆ քաղաքականության կտրուկ փոփոխությունները հավանական չի համարում

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը չի բացառում ԱՄՆ-ում նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրվելուց հետո Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում այդ երկրի քաղաքականության մեջ որոշակի փոփոխությունները, սակայն հավանական չի համարում կտրուկ քայլերն ու շրջադարձը:

«Երբ նոր նախագահ է գալիս, արդեն կան կայացած ինստիտուտներ, փորձագիտական խմբեր, քաղաքականություն: Այս տեսակետից չափազանց կտրուկ քայլերը այնքան էլ հավանական չեն»,– «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Քոչարյանը:

2016 թվականի նոյեմբերի 8-ին տեղի են ունեցել նախագահական ընտրությունները, որոնց արդյունքները հայտարարվել են նոյեմբերի 9-ին: ԱՄՆ նախագահ ընտրվելու համար անհրաժեշտ էր ընտրական կոլեգիայի 538 ընտրիչներից առնվազն 270-ի ձայները: Թրամփին հաջողվել է ապահովել 276 ընտրիչների ձայները՝ պարտության մատնելով Դեմոկրատական կուսակցության թեկնածու, ԱՄՆ նախկին պետքարտուղար և սենատոր, նախկին առաջին Հիլարի Քլինթոնին, ում բաժին էր ընկել ընդամենը 218-ի ձայնը: Այս կերպ Թրամփը հաղթանակ է տարել նախագահական ընտրություններում և դարձել ԱՄՆ 45-րդ նախագահը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում