Իրանի խորհրդարանը հավանություն տվեց թմրավաճառների նկատմամբ մահապատժի վերացման օրինագծին

Իրանի խորհրդարանը հավանություն է տվել թմրավաճառների նկատմամբ մահապատիժը երկարատեւ ազատազրկմամբ փոխարինելու օրինագծին: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Իրանի հեռուստատեսությունը:

Օրենսդիրներն առաջարկում են պատժի առավելագույն չափը փոխարինել մինչեւ 30 տարի ժամկետով բանտարկությամբ: Առավելագույն խիստ պատիժ կկիրառվի այն անձանց նկատմամբ, ովքեր գործել են խմբի կազմում, եւ նրանց նկատմամբ, ումից ձերբակալելիս առգրավվել Է հրազեն կամ սառը զենք:

Սույն օրինագիծը նախաձեռնել են այն բանից հետո, երբ Իրանում ծավալվել է թմրավաճառների նկատմամբ մահապատժի վերացման արշավը: Ինչպես նշում էր լիբերալ մամուլը, իրանական օրենքների խստությունը ոչ մի կերպ չի ազդում թմրանյութերի շրջանառության հետ կապված հանցագործությունների վիճակագրության վրա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում