Թրամփը ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան է նշանակելու Հարավային Կարոլինայի կին նահանգապետին

 ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես հայտարարել է, որ ՄԱԿ-ում ԱՄՆ պաշտոնական ներկայացուցչի պաշտոնը կզբաղեցնի Հարավային Կարոլինայի նահանգապետ Նիկկի Հելյին: Համապատասխան հայտարարությունը տեղադրվել է հանրապետականի անցումային վարչակազմն իր պաշտոնական կայքում:

«Նահանգապետ Հեյլին ունի անկախ ծագումից կամ կուսակցական պատկանելությունից մարդկանց միավորելու փորձ` առաջ շարժվելու համար»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշել է Թրամփը:

Իր հերթին, անձամբ Հեյլին համաձայնություն է տվել զբաղեցնել ՄԱԿ-ում ԱՄՆ պաշտոնական ներկայացուցչի պաշտոնը և ավելացրել. «Մեր երկիրը բախվում է բազմաթիվ խնդիրների ինչպես ներքին, այնպես էլ միջազգային ասպարեզում, և ես հպարտ եմ նրանով, որ ընտրված նախագահը խնդրել է ինձ միանալ իր թիմին որպես ՄԱԿ-ում հաջորդ դեսպան և ծառայել երկրին, որին մենք սիրում ենք»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում