Ադրբեջանի սեւ շուկայում դոլարը հասել է ռեկորդային փոխարժեքի

Ադրբեջանի սեւ շուկայում դոլար-մանաթ փոխարժեքը անցել է 1,8 մանաթը, ինչը համարվում է ռեկորդային ցուցանիշ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Նոյեմբերի 23-ի դրությամբ սեւ շուկայում դոլար մանաթ փոխարժեքը տատանվել է 1,80-1,85 մանաթի սահմաններում:

Ադրբեջանի կենտրոնական բանկի կողմից սահմանված դոլար-մանաթ պաշտոնական փոխարժեքը կազմում է 1,7146 մանաթ, այսինքն` պաշտոնական փոխարժեքի եւ սեւ շուկայում գործող փոխարժեքի միջեւ առկա է 5-8 տոկոսի տարբերություն:

Պաշտոնական փոխարժեքի հրապարակումից հետո ադրբեջանական բանկերը սկսել են կամայական բարձր փոխարժեքներ սահմանել:

AGBank, UniBank, Bank VTB բանկերը սահմանել են 1, 7832 եւ ավելի փոխարժեքներ:

Ադրբեջանի տնտեսագիտական շրջանակների կարծիքով՝ եթե կենտրոնական բանկը չմիջամտի եւ մանաթի արժեզրկումը նախորդ ամսվան համապատասխան շարունակվի, մինչեւ տարեվերջ դոլար-մանաթ փոխարժեքը կարող է հասնել 1,87-1,88 մանաթի:

Դոլար-մանաթ պաշտոնական փոխարժեքի 1,87-1,88 մանաթ կազմելու դեպքում բանկերը մեկ դոլարի դիմաց կսահմանեն 1,90 եւ ավելի բարձր փոխարժեք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում