Առնվազն 40 մարդ է զոհվել Չինաստանի էլեկտրակայանում տեղի ունեցած փլուզման հետեւանքով

Առնվազն 40 մարդ է զոհվել Չինաստանի Ցզյանսի արեւելյան նահանգի Ֆենչեն քաղաքում էլեկտրակայանի հովացուցիչ աշտարակի շինարարական կոնստրուկցիաների փլուզման հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 24-ին հայտնել է «Սինհուա» գործակալությունը՝ հղում անելով տեղի իշխանություններին: Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 07:00-ին: «Սինա» պորտալի տվյալների համաձայն՝ արտակարգ պատահարի վայրում փլուզման պահին գտնվում էր 68 մարդ, 26-ի ճակատագիրն անհայտ Է մնում:

Փլատակների տակ եւս 22 մարդ է մնում:

Արտակարգ պատահարի վայրում փրկարարական աշխատանքներ են կատարվում: Դրանցում ներգրավված է 32 հրշեջ հաշվարկ: Փլատակների տակ գտնվոր մարդկանց որոնումներում գործի են դրվել հատուկ վարժեցված շներ, ինչպես նաեւ երկու փրկարար ռոբոտ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում